Բաժիններ՝

Լրատվամիջոցները հայտնում են Բրյուսելի թաղամասերից մեկում հատուկ գործողության անցկացման մասին

RTL հեռուստաալիքը հայտնում է Մոլենբեկում՝ Բրյուսելի էմիգրանտական թաղամասում, հնարավոր հատուկ գործողության մեկնարկի մասին։

«Հենց նոր պայթյուն է հնչել: Հնարավոր է՝ գործողությունը սկսվում է: Բայց մենք ոչ մի հստակ տեղեկատվություն չունենք»,- հայտնել է հեռուստաալիքի լրագրողը դեպքի վայրից։

Ավելի վաղ Մոլենբեկ շրջանի ղեկավար Ֆրանսուազ Սկեպմանսը հայտնել է, որ ոստիկանները դյուրավառ նյութեր են պայթեցնում, որպեսզի բնակիչների ուշադրությունը գրավեն թաղամասում անցկացվող գործողության նպատակով և ստիպեն նրանց հեռանալ շրջափակված թաղամասից։

Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում Մոլենբեկում արդեն երեք օր։ Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել նաև, որ Մոլենբեկում գործողության ընթացքում ձերբակալվել է Սալահ Աբդեսլամը, ում Ֆրանսիայի ոստիկանությունը որոնում է Փարիզում ահաբեկչությունների առնչությամբ։ Ավելի ուշ դատախազությունը հերքել է այդ տեղեկությունը։

Հաղորդվում է նաև, որ Բելգիայի ոստիկանությունը գործողություն է իրականացնում Լյուքսեմբուրգի հետ սահմանին գտնվող Արլոն քաղաքում և փնտրում է Ֆրանսիայից ժամանած զինված մարդկանցով ավտոմեքենան։

Նշվում է, որ մեքենան նկատվել է երկուշաբթի առավոտյան ֆրանսիական Նանսի արվարձանում, դրանում եղել է երեք զինված անձ։ Մեքենայի որոնումները Բելգիայում սկսվել են կեսօրին մոտ։

Թարգմանությունը՝ tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս