
«Խնդրում եմ ասել Սահմանադրության նախագծի այն կետերը, որոնց շնորհիվ կրճատվելու է աղքատությունը»

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Ասա՝ Այո» ասողներին խնդրում եմ ասել Սահմանադրության նախագծի այն կետերը, որոնց շնորհիվ.
– կրճատվելու է 35 տոկոս աղքատությունը,
– կրճատվելու է կոռուպցիան,
– չի ավելանալու 5 մլրդ դոլարի հասնող պետական պարտքը,
– ավելանալու է մեկ շնչին 400 դոլար ընկնող արտահանումը,
– կրճատվելու են տնտեսության մենաշնորհային ոլորտները,
– ավելանալու են բյուջեի մուտքերը,
Ասեք, կարող է մենք էլ ասենք՝ «Ասա՝ Այո»»։