
Anonymous հաքերային խումբը խոստանում է ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ

Փարիզում տեղի ունեցած Anonymous հաքերային խմբի ներկայացուցիչները տեսաուղերձ են տարածել՝ խոստանալով ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ: lenta.ru-ի փոխանցմամբ՝ տեսաուղերձը տարածվել է մի քանի լեզուներով: Ի դեպ, ըստ կայքի՝ տեսագրություոնները տեղադրվել են YouTube ծառայության այն ալիքների վրա, որոնք պատկանում պատկանում են Anonymous-ին: Նրանք խոստանում են զանգվածային կիբերհարձակումների ենթարկել սոցցանցերում ԻՊ կողմից գործածվող աքաունթները: