Բաժիններ՝

Բրյուսելում ուժգին պայթյուն է եղել

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ուժգին պայթյուն է որոտացել Բրյուսելի Մոլենբեկ էմիգրանտական թաղամասում, որտեղ ոստիկանությունը գործողություններ էր իրականացնում` Փարիզի ահաբեկչության հնարավոր մասնակիցներից մեկին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն արդեն երեք օր է՝ խուզարկություններ է անցկացնում Մոլենբեկում: Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել նաև, որ Մոլենբեկում գործողության ընթացքում ձերբակալվել է Սալահ Աբդեսլամը, ում Ֆրանսիայի ոստիկանությունը որոնում է Փարիզում ահաբեկչությունների առնչությամբ։ Ավելի ուշ դատախազությունը հերքել է այդ տեղեկությունը։

Հաղորդվում է նաև, որ Բելգիայի ոստիկանությունը գործողություն է իրականացնում Լյուքսեմբուրգի հետ սահմանին գտնվող Արլոն քաղաքում և փնտրում է Ֆրանսիայից ժամանած զինված մարդկանցով ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30