
«Դժվար է հավատալ, որ «Չելսին» հիմա նման վիճակում է». Պետեր Չեխ

«Չելսիի» նախկին դարպասապահ Պետեր Չեխն իր կարծիքն է հայտնել ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջող ելույթների մասին:
«Դա ինձ համար անակնկալ է, չէ՞ որ այդ թիմը կես տարի առաջ հաղթեց Անգլիայի առաջնությունը:
Ֆուտբոլիստները մնացել են նույնը, մարզիչն իր հայեցողությամբ ուժեղացրել է կազմը: Դժվար է հավատալ, որ ակումբը հիմա նման վիճակում է:
Ես զարմացած էի մրցաշրջանի մեկնարկում թիմի անհաջողություններից, բայց ավելի շատ ինձ ապշեցնում է, որ կրիզիսը մինչև հիմա շարունակվում է»,- ասել է Չեխը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը