
Վիճաբանություն Երևանի Մաշտոցի պողոտայում

Նոյեմբերի 13-ին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5/2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացվել 1996 թ. ծնված Էրիկ Ն.-ն, 1998 թ. ծնված Գ. Լ.-ն և 1998 թ. ծնված Ա. Ս.-ն:
Էրիկ Ն.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Մաշտոցի փողոցի թիվ 5/2 հասցեում Գ. Լ.-ն, ոմն Աշոտ և այլ անձինք վիճաբանել են իր հետ, որի ժամանակ ձեռքերով, ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 1999 թ. ծնված Ա. Ֆ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: