Հստակորեն դեմ ենք 1915 թվականի ցավի շահագործման վրա հենված քաղաքականությանը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մեկնելու է Լոնդոն, ուր մասնակցելու է «Իսլամական պետության» դեմ պայքարի վերաբերյալ միջազգային գագաթաժողովին:

Բիլգիչի խոսքերով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնելու է Եթովպիա, Սոմալի ու Ջիբութի, իսկ հունվարի 25-ին Թուրքիա կժամանի Հունգարիայի արտգործնախարարը: Բիլգիչն ընդգծել է, որ Չավուշօղլուն հունվարի 27-ին մեկնելու է Լեհաստան, իսկ այնտեղից էլ՝ Թուրքմենստան:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին՝ Բիլգիչը հիշեցրել է Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը. «Նախորդ տարի չընդգծվեց քաղաքական հեռանկար, սակայն մենք լույս ենք սփռում հայերի հետ մեր ապագայի վրա:

Հիմնական պատճառն այն է, որ հստակորեն դեմ ենք արտահայտվում 1915 թվականի ցավի շահագործման վրա հենված քաղաքականությանը: Ուշադրություն ենք հրավիրում մարդկային հարաբերությունների վրա: Այս հայտարարությունը բարեխիղճ դիրքորոշում է և ներկայացնում է մարդկային հեռանկար: Ես չգիտեմ, թե Լեհաստանում Հայաստանից ով է մասնակցելու: Այդպիսի հանդիպում չի կանխատեսվում»:

Տեսանյութեր

Լրահոս