
Վիճաբանություն` «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքում

Հունվարի 20-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.00-ին, նշված շուկայում, վիճաբանության ժամանակ, ապտակել է 1978 թ. ծնված Էլվիրա Կ.-ին, որից հետո բացահայտ հափշտակել է նրա ձեռքից գետին ընկած բջջային երկու հեռախոսները:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն