Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ
Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին: Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին`
– ՀՀ համայնքային 2014 թ. բյուջեների կատարմանն ու 2015 թ. բյուջեների հաստատմանը.
– վարչական հսկողության 2015թ. աշխատանքային ծրագրին.
– ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացմանը.
– մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվելիք վերաբաշխումներին.
– համայնքների խոշորացմանը.
– մարզերին հատկացված պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմնացուների դիմաց ունեցած պարտքերին.
– ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մանրամասներին:
Խորհրդակցության սկզբում ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզպետների հետ իրականացվելու է ամենօրյա աշխատանք, և ինքն անձամբ մասնակցելու է յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող մարզային խորհուրդների նիստերին: Դիմելով մարզպետներին` Ա. Երիցյանը մասնավորապես հորդորեց ավելի սերտացնել աշխատանքը քաղաքապետերի ու գյուղապետերի հետ, և խոստացավ այցելել բոլոր համայնքներ` տեղում ծանոթանալու առկա խնդիրներին:
Օրակարգային հարցերի շարքում նախարարին ներկայացվեց ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման 2014 թ. հաշվետվությունը: Դրա համաձայն` 2014 թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115,340,102 հազար դրամի դիմաց կազմել են 113,985,069 հազար դրամ (կատարողականը` 98.8%): 2013 թ. համեմատությամբ` եկամուտներն աճել են 7.9 %-ով կամ 8,344,610 հազար դրամով:
Ընդամենը սեփական եկամուտները (այսինքն` առանց պաշտոնական դրամաշնորհների) նախատեսված 33,797,265 հազար դրամի դիմաց կազմել են 33,241,506 հազար դրամ (կատարողականը` 98.4 %): 2013 թ. համեմատ` սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 10.2 %-ով կամ 3,082,443 հազար դրամով: Ընդ որում` ընդհանուր ցուցանիշով 2012-2013 թթ. համեմատ աճ է գրանցվել բոլոր մարզերում:
ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին նաև, որ Վարչական հսկողության 2015 թ. աշխատանքային ծրագրի համաձայն` նախատեսվում է տարվա ընթացքում հսկողություն իրականացնել 10 մարզի 311 համայնքում: Այս տարվա 1-ին եռամսյակում հսկողություն է իրականացվելու 67 համայնքում:
2015 թ. հունվարի 2-ից սկսած, Եվրասիական տնտեսա¬կան միության անդամ պետություններում (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ: ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: