Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով. Անգելա Մերկել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:

Մերկելը հայտարարել է, որ արդյունավետ քննարկում է ունեցել Ալիևի հետ: Մերկելը հայտարարել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Եվրոպայի, այդ թվում նաև Գերմանիայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում. «Մենք գնահատում ենք դա: Մենք աջակցում ենք «Հարավային գազային միջանցքի» նախագծին»:

Մերկելը հավելել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր. «Մենք խոսեցինք Ղարաբաղյան հակամարտության մասին: Քննարկեցինք այն, որ ԵԽ-ը, ԵՄ-ը կարող են իրենց ներդրումն ունենալ այդ հարցում: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով»:

Մերկելի խոսքերով՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության շարունակումը, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում հարաբերությունների ընդլայնումը:

Տեսանյութեր

Լրահոս