Բաժիններ՝

Սարի Թաղում մեքենա է բռնկվել

Հունվարի 21-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցում՝ դպրոցներից մեկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.47-ին, մարվել՝ ժամը 17.55-ին:

Այրվել է «Ռենջ Ռովեր» մակնիշի 21 OP 021 պ/հ ավտոմեքենայի (վարորդ Գ. Ս.) շարժիչի հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս