Բաժիններ՝

Ընտանիքի 8 անդամներ թունավորվել են շմոլ գազից

Հունվարի 20-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Կիմա Ա.-ն, 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1987 թ. ծնված Արևիկ Ա.-ն, 2009 թ. ծնված Գարուշ Գ.-ն, 2011 թ. ծնված Ալեքս Գ.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 1962 թ. ծնված Օլյա Վ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, վերջիններս իրենց տան ջրատաքացուցիչի գազի թերայրումից վատ են զգացել:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս