Իշխանությունների գործողությունների արդյունքում՝ կա՛մ համաժողովրդական միասնություն, կա՛մ օտարում և մասնատում

«Թեև ազգային սգո օր չհայտարարվեց Հայաստանում, ես գիտեմ, որ ես սգում եմ իմ ժողովրդի հետ այս ողբերգության զոհերի համար: Օգտվելով առիթից, ցավակցություն եմ հայտնում առաջին հերթին Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մտերիմներին և բոլոր այն ազնիվ մարդկանց, ում սրտում այս ընտանիքի սպանությունը ցավ հարուցեց: Սա այն ճգնաժամային իրավիճակներից է, երբ իշխանությունների գործողությունների արդյունքում կարող է ողբերգության շուրջ կա´մ համաժողովրդական միասնություն ու դրանից դուրս գալու եղանակներ առաջանալ, կա´մ առավել մեծ օտարացում ու մասնատում»,- 168.am-ին ասաց վերլուծաբան, բանակցային գործի մասնագետ բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նրա, անգամ ամենախիստ, դաժան և էքզիստենցիալ ճգնաժամի ժամանակ, երբ անմեղ մարդիկ բնական աղետի պատճառով չեն զոհվել, այլ անմարդկային, անսիրտ սպանության, կա կորստի դառնությունն ու հնարավորություն՝ իրերին նորովի նայելու, հասկանալու կատարվածի իմաստը, ճիշտ դասեր քաղելու, ադապտացվելու և նման դեպքերի կրկնությունից խուսափելու նպատակով համապատասխան փոփոխություն իրականացնելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս