Բաժիններ՝

Բագրատյան․ «Եթե նույնիսկ զրո տոկոս լինի, դա լավ սցենար է համարվելու» (տեսանյութ). «Ազատություն»

Այսօր «Ազատության» հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ընդգծել է, թե ավելի հավանական է, որ այս տարի ունենանք տնտեսական անկում:

«Դեռևս դեկտեմբերին, մասնավորապես տեսնելով Ռուսաստանում իրավիճակը, մենք ասացինք, որ Հայաստանում հնարավոր է, որ լինի անկում: Հիմա արդեն պարզ է, որ նավթի գինը կմնա 40-50 դոլարի շրջակայքում, Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 3-6 տոկոս, ես դժվարանում եմ ճշգրտորեն կանխորոշել տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան, սակայն ենթադրում եմ, որ Հայաստանը, եթե 0 տոկոս լինի [տնտեսական աճը], կարող է նույնիսկ որոշակի ժամանակ անց համարվել լավ սցենար Հայաստանի համար», – ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով իջնում է նաև պղնձի միջազգային գինը, և սա կարող է մյուս հարվածը լինել Հայաստանի տնտեսությանը:

«Մենք չենք կարողանում տանել ադեկվատ տնտեսական քաղաքականություն: Այդ քաղաքականությունը տանողների հետևում չեն գերակշռում այն մարդիկ, ովքեր հասկանում են դրանից», – ասաց Բագրատյան

Նախկին վարչապետը կասկածելի համարեց, որ տնտեսական դժվարությունների բախվող Հայաստանին կկարողանան օգնել Եվրասիական տնտեսական միությունում:

«Տեսեք, թե ում են նշանակել ԵՏՄ-ում մեր ներկայացուցիչներ․ այդ մարդիկ կկարողնա՞ն ռուսներից ինչ-որ բան պոկել: Ոչ ոք ԵՏՄ-ի շրջանակներում չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի վճարման հաշվեկշռի պակասուրդը, ոչ ոք: Նույնիսկ ԵՏՄ-ի շրջանակներում դուք պետք է կարողանաք այդ կոպեկը վաստակել: Մանավանդ, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը թե ԵՏՄ-ում, թե այստեղ, համենայնդեպս, ղեկավարության մի մասը, բարդույդավորված է ռուսներից», – ընդգծեց ԱԺ ՀԱԿ պատգամավորը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս