«Եվս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ իմաստուն գտնվեցին մեր նախկին իշխանությունները, երբ Բաթումից և Ախալքալաքից հանեցին ռուսական ռազմաբազաները». Ցինցաձե

«Ռուսաստանի համար ստոր սրիկան ավելի արժեքավոր է, քան աշխարհում իր միակ դաշնակից Հայաստանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը: Նա պարզաբանեց, թե ինչո՞ւ է Ռուսաստանը վարանում հանցագործության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, երբ հայ-ռուսական 1997թ. պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է նման ընթացակարգ:

Նա նշեց, որ եթե ռուսական կողմը վերադարձնի զինծառայողին ՀՀ իրավապահ մարմիններին, դա կլինի զիջում իրենց ընկալմամբ: «Եկեք հիշենք պատմությունը: Իսկ ե՞րբ է Ռուսաստանը գնացել զիջումների: Այն ժամանակ, երբ իր առջև ուժ է հայտնվել: Ռուսաստանը գնում է զիջումների, Ռուսաստանը դառնում է փափուկ, երբ իր առջև տեսնում է իրական ռազմական ուժ: Բարոյական արժեքներն ու ուժեղությունը Ռուսաստանի համար գրոշի արժեք չունեն»,- ասաց Ցինցաձեն:

Նրա խոսքով` Հայաստանը ստորացվում է ՌԴ իշխանությունների կողմից, երբ նրանք հրաժարվում են սրիկա մարդասպանին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

«Ռուսաստանի համար այդ սրիկան ավելին արժե, քան իր միակ գործընկեր-դաշնակիցը Կովկասում և ոչ միայն՝ Կովկասում, այլև գլոբալ աշխարհում: Ռուսաստանը գլոբալ մեկուսացման մեջ է ու չունի գործընկերներ: Նույնիսկ Չինաստանը   դաշնակից չէ, այլ գործընկեր է: Բելառուսը` ևս: Ռուսաստանի միակ գործընկերը Հայաստանն է, և Ռուսաստանը դրա համար չի ցանկանում «զոհաբերել» այդ սրիկային, նրան պաշտպանելն ավելի կարևոր է փաստորեն: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ իմաստուն գտնվեցին մեր նախկին իշխանությունները, երբ Բաթումից և Ախալքալաքից հանեցին ռուսական ռազմաբազաները: Ասեմ ձեզ, որ ցավալին այն է, որ Ախալքալաքում ռուսական ռազմաբազան դուրսբերումից պաշտպանում էին հայերը: Դա մեզ համար ցավալի փաստ էր»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Սոսո Ցինցաձեի հետ 168.am-ի հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ:

 

Տեսանյութեր

Լրահոս