«Հայ ընտանիքի սպանությունը պետք է հետաքննեն եւ մարդասպանին դատեն հայկական համապատասխան կառույցները»
ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն «Ասպարեզի» հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ, ինչի հետեւանքով սպանվեց 6 հոգի, եւ Ձեր կարծիքով, ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքից 6 հոգու սպաության գործը հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմը պետք է քննի, ասել է.
«Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի էր: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է մարդը դա անել: Մյուս կողմից, մեզ՝ ուկրաինացիներիս համար վաղուց էր պարզ, որ «ռուս զինվորը» մարդասպանն է, բռնի ուժ գործադրողը, կողոպտիչը եւ այլասերվածը: Մեզ մոտ՝ Դոնբասում, բնակելի թաղամասերում, նրանք իրենց «գռադ» համազարկային կրակի հրթիռային համակարգերն են տեղադրում, եւ կրակում են այդ մահաբեր հրթիռային կայաններից՝ թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում: Նրանց համար ոչ մի բարոյական, համամարդկային սկզբունքներ գոյություն չունեն: Որպեսզի պատկերացնել, թե որտեղի՞ց են ի հատ գալիս այնպիսի հրեշներ, ինչպիսին այդ սիբիրյան մարդասպանն է, բավական է պատկերացնել, թե ինչ ատելության եւ անհարգալից վերաբերմունքի մթնոլորտ է տիրում նրանց զինվորական զորամասերում` այլ ժողովուրդների եւ ազգերի հանդեպ: Ես կարծում եմ՝ այդ թվում նաեւ Գյումրիում»:
Նաև հավելել է. «Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը պետք է հետաքննեն եւ մարդասպանին դատեն հայկական համապատասխան կառույցները: Հաշվի առնելով հասարակական ահռելի, նաեւ, մենք տեսնում ենք, այդ ողբերգության քաղաքական ռեզոնանսը, ինձ թվում է, որ ռուսական կողմը պետք է ընդառաջ գնա հայկական կողմի արդարացի պահանջներին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: