Բաժիններ՝

Հարկային արտոնություններ՝ արտահանողներին (տեսանյութ)

Այս պահին Հայաստանում չկա 50 մլրդ դրամի ապրանք արտահանող որևէ կազմակերպություն, որը կկարողանա օգտվել «Շահութահարկի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից և 20%-ի փոխարեն վճարի 2 % շահութահարկ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

«Այս պահին չկա նման շրջանառություն ունեցող կազմակերպություն: Մեկ կազմակերպություն հանքարդյունաբերության ոլորտում է, որն ունի նման արտահանում, բայց օրենքով բացառություն է դրված և հանքարդյունաբերության ոլորտին չի վերաբերում»,- ասաց Վ.Միրումյանը:

Ըստ նրա՝ սա վերաբերում է բացառապես նոր կատարվող ներդրումներին և արտերկրյա ներդրողներին, որոնք արտադրություն կսկսեն ՀՀ-ում ու արդյունքը կարտահանեն: Վ.Միրումյանը նշեց, որ նախնական բանակցություններ կան՝ շատ շուտով ակնհայտ կլինի, թե ում հետ. «Ամենատարբեր երկրներից կարող են լինել ներդրողներ: Հարկային խթանը բավականին խթանիչ է և 2% շահութահարկը բավականին նպաստավոր է»:

Հիշեցնենք, որ կառավարության հավանությանն արժանացած «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվոմ է, որ բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 10 անգամ՝ ներկայիս 20 %-ի փոխարեն սահմանելով 2 %:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս