Բաժիններ՝

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների գագաթաժողովն այս տարի կանցկացվի Բաքվում

Georgianpress-ի փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովն այս տարի անցկացվելու է Բաքվում: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիորգի Աբաշիշվիլին:

Նա ընդգծել է, որ երեք երկրների գագաթաժողովները կանցկացվեն ամեն տարի, և որ դրանք կնպաստեն Վրաստանի աշխարհաքաղաքական դերակատարության ուժեղացմանը՝ կապված Ասիայի ու Եվրոպայի միջև այսպես կոչված կամրջային դեր խաղալու հետ:

Առաջին գագաթաժողովը նախորդ տարի անցկացվել է Թբիլիսիում, այս տարի այն կանցկացվի Բաքվում, իսկ հաջորդ տարի՝ Թուրքիայում: Աբաշիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահը մեծ ուշադրություն ու մեծ կարևորություն է տալիս տվյալ գագաթաժողովին. «Վրաստանը հատուկ ուշադրություն է հատկացնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031