Բաժիններ՝

Պուտինը կարող է մեկ օրում գրավել Ռիգան ու Տալինը. Բժեզինսկի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է իրենց ռազմական ստորաբաժանումները տեղակայեն Բալթյան երկրներում՝ հնարավոր ներխուժումից Ռուսաստանին հետ պահելու համար:

Բժեզինսկին այս մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի առջև ունեցած ելույթում: Նա մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել այնքան կայծակնային ձևով իր վերահսկողության տակ առնել Բալթյան երկրները, որ ՆԱՏՕ-ն հակարծակիի կգա.

«Աղետալի սցենար կարող է լինել այն, որ նա մեկ օրում, բառացիորեն մեկ օրում պարզապես կգրավի Ռիգան ու Տալինը: Դրա համար նրանից կպահանջվի բացառապես մեկ օր: Եվ նրանք չեն կարողանա որևէ կերպ հակազդել նրան: Այդ ժամանակ կսկսենք խոսել թե ինչպես ենք մենք ցնցված, թե դա ինչքան սարսափելի և վրդովեցուցիչ է:

Սակայն բնականաբար մենք որևէ բան չենք կարող անել՝ առանց առաջ քաշելու միջուկային հակամարտության առաջացման վտանգ: ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանին հստակ հասկացնի, որ նա հարկադրված կլինի գործ ունենալ ամերիկյան զորքերի հետ, եթե փորձի ներխուժել Բալթյան երկրներ»:

Բժեզինսկին կարծում է, որ արևմտյան երկրների կառավարությունները պետք է Ուկրաինային հատկացնեն պաշտպանական մարտական զենք, որպեսզի Մոսկվայի ներխուժումը դառնա առավել ծախսատար. «Ընդ որում՝ անհրաժեշտ է ազդանշան հղել, որ Ուկրաինան չի անդամակցելու ՆԱՏՕ-ին»:

Հիշեցնենք, որ նախորդ տարավա աշնանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, թե Պուտինը սպառնացել է ցանկության դեպքում 2 օրում գրավել Կիևը, Ռիգան, Վիլնյուսը, Տալինը, Վարշավան, Բուխարեստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս