Մենք փակել կտանք արտերկրում գտնվող գյուլենական դպրոցները. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի շրջագայությունը Աֆրիկյան եղջյուրի երկրներում (Եթովպիա, Էրիթրեա, Սոմալի, Ջիբութի): Էրդողանն առաջինն այցելել է Եթովպիա, ուր հանդիպել է այդ երկրի վարչապետ Հայլեմարիամ Դեսալեգնի հետ:

Էրդողանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում ունեցած ելույթում կարևորել է արտերկրում գտնվող գյուլենականների դպրոցները փակելը: Նա ընդգծել է, որ գյուլենականների դեմ պայքարը շարունակելու է նաև արտասահմանում, փակել է տալու է նրանց դպրոցները և փոխարենն այդ երկրներում դպրոցներ կբացի Թուրքիայի կրթության նախարարությունը:

Էրդողանը մանրամասնել է, որ գյուլենականների դպրոցների փակման հարցը բարձրացնելու է այն երկրներում, ուր կայցելի:

Տեսանյութեր

Լրահոս