Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատավճռի հրապարակմանը այսօր մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում գործող հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Էրիկ Օ.-ին:
«Հայաստանի ուղերձը Ռուսաստանին ԵԽ ԽՎ-ից. որքան Ռուսաստանն է պաշտպանում Հայաստանին, այնքան էլ ՀՀ-ն` ՌԴ-ին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու որոշմանը հայկական պատվիրակության անդամների՝ «ձեռնպահ» քվեարկությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ 2015թ. հունվարի 29-ի դրությամբ հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերն ու բազմամյա տնկարկները չեն վնասվել:
«Լևիաթանն» անհատի և իշխանության բախման մասին է: Ավելի ստույգ` իշխանության կողմից անհատին ոչնչացնելու, կուլ տալու մասին: Ֆիլմի պայմանական իրականության մեջ իշխանությունը գավառական քաղաքապետի և վարդապետի միասնությունն է, որ Զվյագինցևին ներկայանում է Աստվածաշնչյան երկգլխանի հրեշ Լևիաթանի կերպով:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա` 5-7 աստիճանով:
Հունվարի 27-ին, ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում ձուկ են հայտնաբերել:
«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և ցնորական, որ նրանք երևակայական անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի «գործընկերները» շփոթել են, և շուտով այս հարցով նոր տվյալներ կլինեն»:
««Ձեռնպահ» քվեարկությունը համարում եմ բացասական, դրանով Հայաստանը չբարձրացավ ո՛չ ՌԴ-ի, և ո՛չ էլ ԵԽ մյուս անդամ երկրների աչքում: Այս հարցում հայկական պատվիրակությունը կարող էր քվեարկել կողմ: Ի՞նչն է կաշկանդել հայ պատվիրակներին»,- ասում է նա:
2014 թվականի առաջին 9 ամիսներին ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմ» ընկերության զուտ շահույթը կրճատվել է 35%-ով և կազմել 556.254 միլիարդ ռուբլի։ Այս մասին նշվում է ընկերության հաշվետվությունում։
Աշխեն Պետրոսյանը մաղթեց, որպեսզի բոլոր հարցերը արագորեն կլուծվեն ու Վարդան Պետրոսյանը դրսում լինի, «որովհետև Վարդանի հանդիսատեսն իրեն է սպասում»: Աշխեն Պետրոսյանը ևս կարծիք հայտնեց, որ դատավճիռը չեն բողոքարկի:
60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի գիտությունը եւ գիտական հանրությունը կորցրեցին հետազոտողի, որը համադրում էր կենսաբանական եւ բժշկական գիտությունները, հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր եւ պարզապես լավ ու կամեցող մարդու:
«Տրվել է իրավիճակային լուծում: Համոզված եմ` այս դատավճռի հետ տուժող կողմը ևս համաձայն չի լինի, քանի որ այս դատավճիռն ընդհանուր աղերսներ չուներ իրավունքի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասրյանը` խոսելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռի մասին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 10.10-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արման Բ.-ին:
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների» միության նախագահ Ստեփան Ասլանյանն էլ, խոսելով բողոքի ակցիաների ժամանակ հանրության և Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ընդհարումների մասին՝ նշեց, որ այդ հավաքները հանգիստ բնույթ էին կրում մինչև այն պահը, երբ ֆինանսների փոխնախարարը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և ասաց, որ հետ քայլ չեն անելու, ինչն էլ վրդովեցրել է մարդկանց:
Քաղաքացի Աշոտ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն armsport.am-ին հայտնել է, որ առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 մարզիկներ Երեւանից, Վանաձորից, Գյումրիից:
Ժամեր առաջ Կիևյան կամրջից ցած նետված և Հրազդան գետում հայտնված 15-ամյա Մ.Գ.-ն տեղափոխվել է Արմենիա ԲԿ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Վալերի Պերմյակովի գործողությունը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարք՝ պետական սահմանն ապօրինի հատելը: Վալերի Պերմյակովի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ մեղադրանք չառաջադրելը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանդիսանում է անգործության դրսևորում:
«Շուտով 20 տարեկան կդառնար, շատ խելոք տղա էր, նորմալ աշխատող ընտանիք ունի: Վաղ առավոտյան ինձ զանգահարեցին, տեղյակ պահեցին, որ այսպիսի դեպք է եղել: Հայկազենց տունը գյուղի ծայրամասում է, մի կերպ կարողացա գնալ: Տանը այդ պահին մենակ ինքնասպան եղած տղայի մայրն էր: Ասեցի, որ իր տղան ուսումնարանում խնդիրներ ունի և ծնող են կանչել: Մայրը զարմացավ, թե իր տղան շատ խելոք է. ի՞նչ է արել, որ ծնող են կանչում: Գյուղում կատարվածից բոլորն են զարմացած, շոկային վիճակ է»:
Այսուհետ 2014թ. ապրիլին մեկնարկած ծրագիրը կշրջանառվի «Ջերմ օջախ» անվամբ՝ արտացոլելով իր հիմնական նպատակը, այն է՝ ստեղծել հարմարավետություն և ջերմություն յուրաքանչյուր հայկական օջախում:
«Ըստ երևույթին, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում և՛ ներքին, և՛ միջազգային ուշադրությունը շեղել իր երկրում ազատությունների և այլակարծության նկատմամբ ճնշումներից։ Ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդպես այն միայն խորացնում է միջազգային հանրության հետ անջրպետը և հետաձգում տարածաշրջանային խնդիրների լուծումը։
Նախարարն ընդգծել է, որ իր երկիրը հրաժարվել է ԱՄՆ-ի արժույթը գործածելուց:
Երեք երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի Թուրքիայում:
«Բանանց» ՖԱ-ն այսօր երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Արտաշես Առաքելյանի, Գարեգին Մաշումյանի և Գևորգ Կարապետյանի հետ:
Նույն օրը Արշակ Սվազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նախապես մուտք է գործել Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտք և սպասել շենք մուտք գործող Արամ Մանուկյանին, որից հետո շքամուտքի վերելակի դռների դիմաց մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին և դիմել փախուստի: Դեպքի ժամանակ հագին եղել են մուգ կտորից բաճկոն և տաբատ, կրել է բրդե գործվածքով պատրաստված մուգ մոխրագույն գլխարկ:
Ֆեյսբուքում նոր վիրուս է շրջանառվում՝ երկու կես եղած արյունլվա մարդու մասին տեսագրության տեսքով: Այդ վիրուսը «ծեփված» է ֆեյսբուքյան բոլոր այն օգտատերերի պատերին, որոնք «վարակված» ընկերներ ունեն:
Հունվարի 28-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արա Հ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 29-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Իշխանությունները նախկինի նման միջամտում են խաղաղ ակցիաներին: