![](/banners/BeFunky-design.jpg)
Կիևյան կամրջից ցած նետված աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է. «Փաստինֆո»
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/inqnaspan.jpg)
Ժամեր առաջ Կիևյան կամրջից ցած նետված և Հրազդան գետում հայտնված 15-ամյա Մ.Գ.-ն տեղափոխվել է Արմենիա ԲԿ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշել է, որ աղջիկը գլխուղեղի և կրծքավանդակի վնասվածքներ է ստացել և ներկայումս նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Կայքի տեղեկություններով` աղջիկը Պռոշյան գյուղի բնակիչ է: Նա Կիևյան կամրջից ցած է նետվել ժամը 16:03-ին: