Ռուսաստանը պետք է ամրապնդի իր տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանությունը:
«Комсомольская Правда» թերթի թղթակիցները այցելել են Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հայրենիք: Նպատակը, ինչպես նշում է կայքը՝ հասկանալն է, թե ինչը կարող էր դրդել Պերմյակովին կատարելու այդ սարսափելի ոճրագործությունը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ինքն է մեկուսացնում իրեն:
Հունվարի 30-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը:
Արմեն Լամբարյանը միակը չէ, որ դժգոհ է կուսակցության քայլերից։ Դժգոհողները, բնականաբար, հեռանում են, քանի որ չեն կարող ազդել ղեկավարության որոշումների վրա։
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին։
Ռուսաստանը Վրաստանի թիվ երրորդ առևտրային հիմնական գործընկերն է:
«Մեր նպատակն է, որ դուք արարեք, աշխատեք, ապրեք, ձեր ընտանիքները պահեք: Մենք հո ձեր թշնամին չենք: Մենք ուզուոմ ենք ձեր համար նորմալ պայմաններ ստեղծել»,- այսօր հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ ընդունելով կառավարության շենքի առջև օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող փոքր ու միջին տնտեսվարողների պատվիրակությանը:
2014 թ. հոկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Էրիկ Էքսուզյանին ոչ ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Բորդյուժայի խոսքերով՝ չի եղել այնպիսի դեպք, որ իրենք չգտնեն որևէ խնդրի լուծում:
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում ընդմիջվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Ամբաստանյալ Շանթ Հարությունյանի համար դատարան շտապօգնություն կհրավիրվի:
Վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակի մասնակիցների եկամտի չափը կազմում է 520 միլիոն դոլարից մինչև 1.4 միլիարդ դոլար:
Նա հավելեց, թե խոսքը շենքի մասին չի եղել, անգամ տեղեկություն կա, որ այն որպես հյուրանոց է ծառայել:
Նախօրեին շտապօգնությունը կանչով մեկնել է գյուղ Ոսկետափ՝ քաղաքացուն բուժօգնություն ցույց տալու, սակայն պարզվել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին՝ դժգոհելով, որ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին հանրությանը համապարփակ տեղեկատվություն չի ներկայացվում:
Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի շինթույլտվության մասին ամբողջ տեղեկատվությունը` ո՞վ և ե՞րբ է տվել շին թույլտվությունը, այն չի՞ հակասում արդյոք Երևանի փոքր կենտրոնի մասին առկա նախագիծ օրենքին:
Երգչուհի Իրինա Դուբցովան կորցրել է գիտակցությունն ու ընկել է «Շերեմետևո» օդանավակայանում: Այս մասին գրում է dni.ru կայքի՝ տեղեկացնելով, որ Դուբցովան պատրաստվում էր մեկնել Ադրբեջան, որտեղ պետք է տեղի ունենար երգչուհու համերգը:
Մի քանի տասնամյակ անց արհեստական ինտելեկտը կդառնա բավական զարգացած, որպեսզի տեղիք տա մտահոգության:
Թեև ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է երկուշաբթի օրը պատասխանել ՓՄՁ-ի ներկայացուցիչներին, սակայն նրանք որոշեցին երկուշաբթի օրը, ժամ 11-ին հավաքվել ԱԺ-ի մոտ։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խոստացել էր, որ երկուշաբթի օրը ԱԺ-ում արտահերթ նիստ կհրավիրեն «Շրջանառության հարկի մասին նոր օրենքը» կամավոր սկզբունքով վերափոխելու հարցը քննարկելու համար։
Քիչ առաջ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների մոտ իջան 15 հոգուց բաղկացած այն խմբի անդամները, ովքեր բարձրացել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ հակոբյանի հեղինակած ֆիլմը տեղ չի գտնի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ֆիլմի գեղարվեստական արժեքին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ամփոփեցին նիստի արդյունքները և Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի միջոցառումները:
Սթոլթենբերգի խոսքերով՝ այդ հրամանատարական կետերը կդառնան կապող օղակ ազգային զորքեր ու ՆԱՏՕ-ի զորքերի միջև:
Ցավալի է, որ խորհուրդը հերթական անգամ դարձել է ագրեսիվ փոքրամասնության պատանդը:
Մինչ համայն աշխարհի հայերը սկսում են հիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Ամերիկայի հայկական համագումարը աշխատում է ամբողջ Միացյալ Նահանգներում մի քանի միջոցառումների պլանավորմամբ, ինչպես նաև աշխատում է առաջ մղել հայերի հիմնախնդիրները ԱՄՆ Կոնգրեսում: Այս համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը 500 հազար ԱՄՆ դոլարի համարժեք նվիրատվություն է խոստացել Ամերիկայի հայկական համագումարին 2015 թվականի ընթացքում:
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեկ օրում էական շրջադարձ կատարեց, որին հետևեցին մի շարք ոչ պատվաբեր քայլեր: Այդ քայլերը ցուցանեցին, որ մեր պետության արտաքին քաղաքականությունը նահանջում է ազգային շահերը սպասարկելու հրամայականից:
«Ավետիսյաններին սպանդի ենթարկման մեջ մեղադրվող պերմյակովին տարել են հանցագործության վայր, որտեղ նա ուշաթափվել է…»:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել Բարսելոնայի ծննդատներից մեկում` կեսարյան հատման միջոցով: Երեխայի անունը դեռեւս հայտնի չէ:
ԲՀԿ-ականը հայտարարեց, թե օրենքն ընդունելիս ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, քանի որ, նրա խոսքով՝ այդ ժամանակ Հայաստանի տնտեսական վիճակը այլ էր և իրենք ավելի ուրիշ տնտեսական աճ էին կանխատեսել։ Սակայն այս պայմաններում իրենք համաձայն են ցուցարարների հետ, որ օրենքը պետք է լինի կամավոր սկզբունքով։
Հետախույզ-դիպուկահար Գայանեն Զինված ուժերի շարքերը համալրել է 5 տարի առաջ: Ավարտել է Գեղարվեստի ակադեմիան: