
Գյուղում շոկի մեջ են և զինվորի ինքնասպանությանը չեն հավատում. armlur.am

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Հայկազ Բարսեղյանն Արարատի մարզի Նիզամի գյուղից էր: Armlur.am-ի հետ զրույցում Նիզամի համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանն ասել է.
«Շուտով 20 տարեկան կդառնար, շատ խելոք տղա էր, նորմալ աշխատող ընտանիք ունի: Վաղ առավոտյան ինձ զանգահարեցին, տեղյակ պահեցին, որ այսպիսի դեպք է եղել: Հայկազենց տունը գյուղի ծայրամասում է, մի կերպ կարողացա գնալ: Տանը այդ պահին մենակ ինքնասպան եղած տղայի մայրն էր: Ասեցի, որ իր տղան ուսումնարանում խնդիրներ ունի և ծնող են կանչել: Մայրը զարմացավ, թե իր տղան շատ խելոք է. ի՞նչ է արել, որ ծնող են կանչում: Գյուղում կատարվածից բոլորն են զարմացած, շոկային վիճակ է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: