Բաժիններ՝

Շմոլ գազի թունավորումով հիվանդանոց տեղափոխված 8 անձանցից մեկը մահացել է

Փետրվարի 2-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 8 անձ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում տեղադրված գազով շահագործվող ջրատաքացուցիչի շմոլ գազի արտահոսքից թունավորվել և հիվանդանոց են տեղափոխվել 1937 թ. ծնված Արաքսյա Ս.-ն, 1982 թ. ծնված Հայրապետ Ս.-ն, 1993 թ. ծնված Մարիամ Ս.-ն, 1950 թ. ծնված Լուսիկ Ս.-ն, 1986 թ. ծնված Հակոբ Ս.-ն, 1984 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, 2014 թ. ծնված Լյուսի Ս.-ն և 1946 թ. ծնված Պարգև Սարգսյանը, որը հիվանդանոցում մահացել է:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս