Բաժիններ՝

Աֆրիկյան Միությունը բանակ է հիմնում «Բոկո Հարամ» խմբավորման դեմ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Աֆրիկյան Միությունը «Բոկո Հարամ» արմատական խմբավորման դեմ բանակ է հիմնում: Այն բաղկացած կլինի 7500 զինծառայողից, որոնք կներկայացնեն աֆրիկյան 54 երկիր:

Ավելի վաղ Չադի զինված ուժերը Կամերունի հյուսիսում տեղի անվտանգության ուժերի հետ միասին սպանել են «Բոկո Հարամի» 123 անդամի: Գործողության հետևանքով զոհվել է 3 զինծառայող:

Երեկ երեկոյան թեժ մարտեր են գրանցվել կողմերի միջև: Նիգերիայում նույնպես շարունակվում են «Բոկո Հարամի» դեմ ռազմական գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս