Ֆինանսների նախարարություն. Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է «նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով»

Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը վերաբերում է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: Դրա առաջին մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով, իսկ 2-րդ մասը՝ ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածը սահմանում է հանցակիցների տեսակը՝ կատարող, կազմակերպիչ, դրդիչ, օժանդակող: ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածը վերաբերում է ապօրնի ձեռնարկատիրությանը: Դրա 2-րդ մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկում` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:

188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը նախատեսում է  ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս