Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը Սլոբոդան Միլոշևիչն է, սակայն շատ ավելի վտանգավոր է. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (Սերբիայի նախկին նախագահ) Սլոբոդան Միլոշևիչն է, սակայն շատ ավելի վտանգավոր է: Կեղծիքի շղարշի ներքո նա համառորեն շարունակում է կեղծ հանրապետություններ կառուցել Ուկրաինայի արևելքում:

Հակամարտության հետևանքով Ուկրաինայում զոհվել է ավելի քան 5000 մարդ, իսկ ևս 500.000-ը դարձել են հարկադիր վերաբնակներ: Դոնեցկի օդանավակայանը ներկայումս հիշեցնում է Սիրիան: Այդ ընթացքում Եվրոպան զբաղված է Հունաստանի խնդիրներով և չի նկատում, որ իր սահմանին տեղի են ունենում Բոսնիայի ու Հերցեգովինայի պատերազմի նման իրադարձություններ:

Եվրոպան պետք է արթնանա: Անհրաժեշտ է կանգնեցնել Պուտինին, սակայն ինչպե՞ս: Արևմուտքն առաջին հերթին պետք է սպառազինի Ուկրաինային: Դիվանագիտության համար դեռ չեն հասել հարմար ժամանակներ: Պուտինի ռեժիմն արդեն իսկ մտածելակերպ է կառուցում ազգայնականության ու Արևմուտքի դեմ քարոզչության հիման վրա: Եթե չկան սպառնալիքներ, ռուսական հեռուստատեսությունը կհորինի դրանք:

Պուտինի, ինչպես նաև Միլոշևիչի համար չկան արգելված մեթոդներ: Նա ռուսամետ ահաբեկիչներին տրամադրում է ծանր սպառազինություն, էներգետիկ մատակարարումներով շանատաժի է ենթարկում եվրոպացիներին, կազմակերպում է կիբեր հարձակումներ ու անգլալեզու մեդիայի քարոզչության օգնությամբ ճնշում է գործադրում եվրոպացիների վրա:

Եվ բացի այդ, ռուսական ռմբակոծիչները թռչում են Լա Մանշի վրայով՝ սպառնալիք ստեղծելով քաղաքացիական ինքնաթիռների համար: Պուտինի ագրեսիվ քաղաքականությունից տանուլ են տալիս ռուսաստանցիները, և հատկապես այն ռուսները, որոնք բնակվում են Ղրիմում ու Դոնբասում, քանի որ Ռուսաստանը պարտվելու է վերջին հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728