Գալուստ Սահակյանը չի կարող կատարվածը դատապարտել, որովհետև «տեղում չի եղել»

«Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի ԱԺ-ն ժամանակավոր հանձնաժողով ստեղծի և Ղարաբաղում քննարկի այդ հարցը: Չմտածելով, որ մենք ընդունել ենք, որ Ղարաբաղը առանձին պետություն է, ուրիշները չեն ընդունում, մենք դա ընդունել ենք, և դա ճիշտ չեմ համարում: Միջխորհրդարանական հանձնաժողով ունենք, այդ կառույցի շրջանակներում առաջարկել եմ ձևավորել խումբ, որը կմեկնի Արցախ, ընդ որում՝ զրուցել եմ ԱԺ նախագահի և ԼՂՀ նախագահի հետ, այնտեղ իրենք ընդունելություն կունենան և բոլոր մանրամասներով հնարավոր կլինի նաև այն ինֆորմացիան, որի պակասը զգում են, այսպես ամփոփել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով Բերձորի դեպքերի մասին:

Նա նշեց, թե չի կարող կատարվածը դատապարտել, որովհետև տեղում չի եղել: Դիտարկմանը, թե Ֆրանսիայում եք եղե՞լ, որ դատապարտել եք ահաբեկչությունը, Գ.Սահակյանը պատասխանել է, թե չի ընդունում պատերազմական գոտում որևէ ակցիա. «Երկրորդը՝ չեմ ընդունում, իհարկե, մեր պատգամավորներից մեկն անբարոյականություն անվանեց, ես ավելին կասեմ, որ որևէ ակցիա կապվի ապրիլի 24-ի առումով, բայց եթե այդտեղ օրենքի խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են, կամ ինչ-որ ձևով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ, ես այն անձնավորությունն եմ, որ պիտի անընդհատ ինֆորմացիա ստանամ»:

Ուժայինների գործողությունների համաչափության խնդիրը, ըստ ՀՀ ԱԺ նախագահի, ԼՂՀ խնդիրն է, նաև խնդիրը դատախազության իրավասության ներքո է: Նա նշեց, թե տեղյակ չէ՝ արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ, թե՞ ոչ:

Հարցին՝ Գ.Սահակյանը դատապարտո՞ւմ է արդյոք այն փաստը, որ ծեծի են ենթարկվել երեխաներ ու կանայք, ԱԺ նախագահը պատասխանեց, թե «անգամ եթե Մոզամբիկում է տեղի ունենում, նորից դատապարտում է»:

Տեսանյութեր

Լրահոս