Բաժիններ՝

Իգոր Մուրադյանը թող Ալիևից մեդալ ստանա, Գաբոն քահանայի դերն է կատարում. Դավիթ Բաբայանը՝ Բերձորի դեպքերի մասին. tert.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելու փաստին, նշեց, որ «գրանտակերներն իրենց փողերն են աշխատում, իսկ Արցախում բոլորը վատ հոգեբանական վիճակում են»։

-Պարո՛ն Բաբայան, հայտնել էիք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները սադրանքի են ենթարկել ոստիկաններին՝ Բերձորի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
– Տեղի է ունեցել շատ վատ զարգացում, որ իրոք բոլորիս համար վատ է, վատ հոգեբանական վիճակում ենք: Բայց պետք է փաստել, որ այդ նախաձեռնություններն իրականացնողները հասել են իրենց նպատակին: Նրանց նպատակը եղել է այ այդպիսի իրավիճակ ստեղծելը՝ ոստիկաններին պրովոկացիայի ենթարկելով: Սրա վառ ապացույցը նույն նախաձեռնության անդամներից մեկի՝ Իգոր Մուրադյանի տված հարցազրույցն է, որտեղ որակումները, որ նա տալիս է Արցախի Հանրապետությանը, այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Բաքվից Իլհամ Ալիևն է խոսում կամ չգիտեմ… Էլմար Մամեդյարովը: Այնպես որ, երևի ստանում է Բաքվից համապատասխան մեդալները: Եվ այսօրվա նրանց ասուլիսը վառ վկայությունն է՝ ի՞նչ են նրանք ուզում:

Եվ Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշելու էդ գործընթացի հետ կապակցում են իրենց նեղ անձնական շահերը, Արցախը փորձում են ներգրավվել ներհայկական «մուտիլովկաների» մեջ: Մենք ո՛չ մասնակցում ենք ՀՀ որևէ համապետական ընտրությունների՝ նախագահական, Ազգային ժողովի, ո՛չ էլ մասնակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ի՞նչ կապ ունի Արցախը և այդ իշխանափոխությունը:

-Այսուհանդերձ, չե՞ք կարծում, որ արձագանքը չափազանց կոշտ է եղել՝ ջարդել, ծեծել

-Տեսեք՝ ինչ է տեղի ունեցել. տալիս են այդ կադրերը, բայց որևէ կադրի մեջ չկա ձայնագրություն: Իսկ ինչո՞ւ պետք է ոստիկանը, նորմալ մարդը դիմի նման քայլերի: Իսկ ինչո՞ւ չկան այդ տեսաձայնագրությունները, որովհետև իրենց պետք չէ, որովհետև իրենք ինչ ասես ասել են։ Սեֆիլյանը չի էլ ամաչում, իր կինը ծանր հիվանդ, քաղցկեղով, ըստ որոշ տվյալների, բերում է իր հետ ավտոարշավի: Ամոթ չի՞, այս ի՞նչ է կատարվում: Այս ամենը թողած՝ մեղքը բարդում են ոստիկանության վրա: Ես չեմ արդարացնում բռնությունը, հասկացեք: Բայց հիշենք, թե պրովոկացիաներն ինչ դեր են ունեցել, հիշենք 1905 թվականին ռուսական «Արյունոտ կիրակիից» առաջ նույն իրավիճակն էր, երբ Գաբոն՝ քահանան, նույն դերակատարությունն ունեցավ:

Եվ հիմա այդ Մուրադյանը ողջ աշխարհի առաջ կանգնում, ասում է՝ Արցախի Հանրապետությունը գոյություն չունի: Իրենք հասել են իրենց նպատակին, կեղտոտ նպատակին, նեղ, անձնական նպատակին, հրահրել են այդ պրովոկացիան, բերել են և ողջ աշխարհով մեկ այդ մարդակերները, գրանտակերներն իրենց փողերն են աշխատում: Ամոթ է ուղղակի, մեծ հիասթափություն ենք մենք ապրում: Հասկանում եմ՝ ոստիկանությունը ստիպված է եղել, միգուցե պետք էր ավելի…, բայց այն ժամանակ շատ դժվար էր կողմնորոշվել, մանավանդ, որ ցանկացած քայլերի են դիմում: Նրանց խնդրել են նախօրոք, հորդորել, որ նման նախաձեռնություններն Արցախում չեն ընկալվում, և մի քանի հարյուր մարդ մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա կանգնած է եղել, որ հանկարծ բախում չլինի: Ամեն ինչ արել են, որպեսզի լինի այն, ինչ եղավ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս