Լուկաշենկոն պլանավորել է ապրիլին ժամանել Վրաստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պլանավորել է ապրիլին այցելել Վրաստան: Ակնկալվում է, որ նա կհանդիպի իր վրացի գործընկերոջ հետ:

Այս մասին այսօր Մինսկում Վրաց-բելառուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը.

«Նշանակալից իրադարձությունը կգրանցվի ապրիլին, Վրաստանում տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը»: Նա վրացական պատվիրակութանն առաջարկել է քննարկել տնտեսական երկկողմ զարգացման ակտիվացման ուղղությամբ քայլեր:

Նախարարն ընդգծել է, որ դրա մակարդակը չի կարող գոհացնել կողմերին, քանի որ այն չի համապատասխանում երկու երկրի պոտենցիալին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728