Բաժիններ՝

Վախթանգ Միրումյան. Կառավարությունը նպատակ չի հետապնդում փոքրերի միջոցով խոշորի ստվերի դեմ պայքարել

Այսօր Ազգային ժողովի նիստում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու և ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ կառավարությունը բոլորովին նպատակ չի հետապնդում փոքրերի միջոցով խոշորի ստվերի դեմ պայքարել:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե առևտրում խոշորից՝ 100 միավորից ինչքա՞նն է մտնում բյուջե:

Վ.Միրումյանը պատասխանեց, որ ԱԱՀ-ն կազմում է 25%, որից իրացված շրջանառության շուրջ 10%-ը կարող է կազմել շրջհարկը, այսինքն՝ խոշորի նկատմամբ շրջանառության հարկը պամանական 10% է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, թե իրենց թիրախը ՓՄՁ-ն չէ: Նա պատրաստակամություն հայտնեց, աջակցել ՓՄՁ-ներին և նույնիսկ ազատել շրջանառության հարկից. «Խնդիրը այդ մարդկանց օգնելու, մյուս կողմից՝ փաստացի շրջանառությունը ցույց տալու մեջ է: Խնդիրը սրա մեջ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս