Բաժիններ՝

Charlie Hebdo-ի խմբագրակազմն արձակուրդ է գնացել

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրակազմը, որը մի քանի շաբաթ առաջ ենթարկվել էր ահաբեկչական հարձակման, որոշել է դադարեցնել պարբերականի թողարկումը:

Պարբերականի հաջորդ համարը վաճառքի կհանվի մի քանի շաբաթ անց: Այս մասին նշված է նրա կայքում: Աննե Օմալը, ով հունվարի 7-ից պատասխանատու է հասարակության հետ կապերի համար, ընդգծել է, որ խմբագրության աշխատակիցները հոգնել են և իրենց հյուծված են զգում:

Հունվարի 7-9-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել է 19 մարդ: Charlie Hebdo-ի խմբագրատունը հարձակման է ենթարկվել հունվարի 7-ին, ինչի հետևանքով զոհվել էր 7 մարդ, այդ թվում նաև 2 ոստիկան: Charlie Hebdo-ի վերջին համարը վաճառքի է հանվել հունվարի 14-ին:

Նրա շապիկին պատկերված է եղել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը: Վերջին համարի տպաքանակը եղել է պարբերականի համար ռեկորդային՝ 3 միլիոն օրինակ (սովորականից 50 անգամ ավելի): Այն տպագրվել է 6 լեզվով: Բոլոր օրինակները վաճառվել են հաշվված ժամերի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս