Բաժիններ՝

Եգիպտական դատարանը «Մուսուլման եղբայրների» 183 համակիրների դատապարտել է մահվան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանը երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված «Մուսուլման եղբայրներ» 183 համակիրների դատապարտել է մահվան՝ նրանց մեղադրելով ոստիկաններ սպանելու մեջ:

Հետաքննության տվյալներով՝ այդ անձինք որոշակի դերակատարություն են ունցել 2013 թվականի օգոստոսին Կարդաս քաղաքում 16 ոստիկանի սպանության գործընթացում: 34 մարդ հեռակա կարգով է դատապարտվել մահվան:

2013 թվականին Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո ազատազրկման են դատապարտվել «Մուսուլման եղբայրների» հազարավոր կողմնակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս