Բաժիններ՝

Իրանն ուղեծիր է արձակել սեփական արտադրության չորրորդ արբանյակը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը հաջողությամբ արձակել է սեփական արտադրության չորրորդ արբանյակը: Fajr անվանմամբ արբանյակն ուղեծիր է արձակվել ժամը 12.30-ին:

Այն ուղեծիր է արձակվել Safir հրթիռակրի օգնությամբ, Իրանի հյուսիսում գտնվող Դեշտե Կևիր անապատից ոչ հեռու գտնվող Սեմնան տիեզերակայանից: Արբանյակը հագեցած է GPS նավիգացիոն համակարգով: 2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Իրանը պլանավորել է արձակել երեք նոր արբանյակ:

Իրանն իր առաջին արբանյակն ուղեծիր արձակել է 2009 թվականի փետրվարի 3-ին: 2013 թվականին Իրանն ուղեծիր ուղարկեց «կյանքի պարկուճ», որում գտնվել է կապիկ, ով հաջողությամբ վերադարձել է Երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728