
Եղանակը՝ հանրապետությունում. սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը սպասվում է անձրև:
Երևանի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.50C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -24.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.20C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն