ՀԱԿ-ը մարտի 1-ից մինչև մարտի 17-ը Ազատության հրապարակո՞ւմ է լինելու

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումները՝ մարտի 1-ից մարտի 17-ը Ազատության հրապարակում հավաներ եւ հավաքների ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց-Իտալիայի փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից: Հավելենք, որ փետրվարի 26-28-ն էլ Ազատության հրապարակում հանրահավաքներ է անցնակցելու «Ժառանգություն» կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած իրազեկումները նույնպես քաղաքապետարանի կողմից ընդունվել են որպես ի գիտություն:

Տեսանյութեր

Լրահոս