2014 թվականից սկսվել և ներկայում էլ շարունակվում են ՀՀ տնտեսական դաշտը կարգավորող օրենսդրության աննախադեպ ծավալի փոփոխությունները, որոնք էլ իրենց հերթին փոփոխություններ են ենթադրում ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
«Այսօր արդեն Ռուսաստանում բեռի ձևակերպումից հետո, մեքենաները մաքսային ձևակերպում ստանում են միայն Վերին Լարսի և Բագրատաշենի անցակետերում, որտեղից մեքենան անմիջապես գնում է պատվիրատուի հասցեով: Սա թե՜ ժամանակի խնայողություն է (մինչ այս մի քանի օր շարունակ մեքենաները մնում էին ճանապարհին), թե՜ ավելորդ թղթաբանական ձևակերպումներից է զերծ պահում»,- ասաց Հերբերտ Համբարձումյանը:
Անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը խոշոր բիզնեսից 8.3%-ով ավելի շատ գումարներ է «պարտք արել»: Հայաստանի հարկային ծառայության հրապարակած խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ցուցանիշների համաձայն՝ գերավճարների աճի տեմպը տարվա ընթացքում եղել է հենց 8.3% ու տարվա վերջում կազմել 137 մլրդ 685 մլն դրամ:
forbes.ru-ի փոխանցմամբ՝ Կրեմլում հերքում են լուրերը, թե Ալինա Կաբաևան երեխա է ունեցել Վլադիմիր Պուտինից: «Տեղեկությունները, թե Վլադիմիր Պուտինը երեխա է ունեցել՝ իրականությանը չեն հանապատասխանում»,- պատասխանելով forbes.ru-ի թղթակցի հարցին՝ ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին:
«Ակնհայտ էր, որ անցյալ տարի ընդդիմությունը, որն իրեն ոչ իշխանություն էր կոչում, անկեղծ չէր հասարակության հետ՝ ներկայացնելով, որ ինքը կառավարություն է փոխել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարբեր քաղաքական ուժերի հետ Սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման կապակցությամբ ունեցած հանդիպումների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի պետական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Մեր նախնիները տարբեր հիվանդությունների բուժման համար բնական միջոցներից պատրաստված բաղադրատոմսեր էին գործածում, որոնք սերնդեսերունդ մեզ են փոխանցվել: Այն, ինչ լավ է մեր առողջության համար, մենք երբեք չենք մոռանում:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իրականացրել է իրանցի տասը դատապարտյալի փոխանցումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:
Новая газета թերթը հայտնել է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Ռամզան Կադիրովի մերձակա շրջապատի կողմից:
«Բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը: Այն հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություն է, որը ոչ միայն միջազգային մակարդակով լուսարձակի տակ է բերում հայ ազգի զավակների հավատարմությունը նահատակների կտակին եւ բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը, այլեւ, վստահ ենք, որ մղիչ ուժ կհանդիսանա, որպեսզի միջազգային բարձր համբավ վայելող անձիք զորակցեն մեր ժողովրդին եւ մեզ հետ միասին պահանջեն մեր ոտնահարված իրավունքների ճանաչումը»,-ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:
2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվում են:
Խորհրդարանում ներկայացված ուժերի նոր հարաբերակցությունը միայն կօժանդակի Հանրապետական կուսակցությանը՝ խորհրդարանական կառավարմանն անցումից հետո ևս պահպանելու իշխող դիրքը: Դրան այսօր միայն մի բան կարող է խանգարել՝ հեղաշրջումն Արցախում:
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի Մանթաշյան փողոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 47-ամյա Կարապետ Հարությունյանը:
Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին գործակալությանը հայտնել է լրագրողուհու փաստաբան Ֆահրադդին Մեհթիևը:
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ «նա զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով»:
«Հիմա ամսի 5-ից հետո բոլորը շարք են կանգնել երկխոսելու: Սա՛ է, որ ցավ է պատճառում, սա՛ է, որ ցույց է տալիս, որ Հայաստանում սկզբունքային քաղաքական կուսակցություններ, քաղաքական միավորներ, գործիչներ գոյություն չունեն: Համաձայն լինելով Սերժ Սարգսյանի բոլոր ասածների հետ՝ կողմ չեմ մեկ ասածին՝ Հայաստանում կար 1 քաղաքական գործիչ, որը պարոն Ծառուկյանն էր, որը հետ քաշվեց և ցույց տվեց, թե ինչքան ամայի է մեր քաղաքական դաշտը»:
Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղում այցելել են Ադրբեջանի երկու քաղաքացիներին:
Այս մասին այսօր հայտնել է «Ռոստուրիզմը»:
Մեր հանդիպումներին ներկա է գտնվում մեր ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
168.am-ի հետ զրույցում գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտնեց, որ հանդիպման ժամանակ նախարարն ասել է, թե գույքի օտարումն ու ԱՊՀ Միջպետական բանկի հետ պարտքի հարցի լուծումը հօգուտ աշխատողների կլինի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
«Ես նույնպես ընթերցեցի ու քանի որ բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, ես երեկ պարզեցի, որ իսկապես վարչության խորհրդակցվության ժամանակ որոշում չի ընդունվել գնալու վերաբերյալ, դրա մասին էր վկայում և՛ մամուլի խոսնակի զարմանքը, և՛ «Ժառանգության» մյուս անդամների տարակուսանքը, որովհետև խորհրդակցության ընթացքում այդպիսի որոշում չէր ընդունվել: Բայց նաև չեմ ուզում կասկածի տակ դնել մյուսների, ասենք, Արմեն Մարտիրոսյանի հավաստիացումը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է եղել, այսինքն՝ այնպես չէ, որ չէին կարող գնալ հանդիպման Սերժ Սարգսյանի հետ»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահատվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 6, յուրացման` 2, շորթման և կողոպուտի 1-ական դեպք:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Եվգենի Պերեբիյնիսը:
168.am-ի տեղեկություններով՝ Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ» «գործուղված» աուդիտորն այն նույն անգլիական «Յակոբս» ընկերության ներկայացուցիչն է, որը 2013-ին գործարանում ուսումնասիրություն էր իրականացրել ռուսական կողմի համար: Այսինքն՝ նախկինում կատարված աշխատանքի համար այժմ «Յակոբսը» կրկին հազարավոր դոլարներ կստանա ՀՀ կառավարությունից:
Նախկինում ցածր հեմոգլոբինն անվանում էին սակավարյունություն: Այդ հիվանդությունը բնորոշվում է հեմոգլոբինի սինթեզի խանգարմամբ: Արյան մեջ սակավանում է էրիտրոցիտների և հեմոգլոբինի թիվը: