Բաժիններ՝

ՀԲ-ի կողմից «Նաիրիտ» «գործուղված» աուդիտորը նույն անգլիական «Յակոբս» ընկերության ներկայացուցիչն է

168.am-ի տեղեկություններով՝ Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ» «գործուղված» աուդիտորն այն նույն անգլիական «Յակոբս» ընկերության ներկայացուցիչն է, որը 2013-ին գործարանում ուսումնասիրություն էր իրականացրել ռուսական կողմի համար: Այսինքն՝ նախկինում կատարված աշխատանքի համար այժմ «Յակոբսը» կրկին հազարավոր դոլարներ կստանա ՀՀ կառավարությունից:

Մեզ հետ զրույցում գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը հայտնեց, որ անցած շաբաթ «Նաիրիտ» այցելած աուդիտորը նույն այն անձնավորությունն է, որն աուդիտ էր արել «Ռոսնեֆթի» համար: Նա նշեց, որ աուդիտորը 3 օր է այցելել գործարան. «Նա մեզ մոտ արդեն եղել է, գործարանին ծանոթ է: Ինչ պետք էր` արեց, որոշ հարցաշարեր թողել է, որ լրացնենք, տանք իրենց: 7 շաբաթվա մեջ պետք է պատասխանեն կառավարությանը»:

Թե ինչո՞ւ պետք է այժմ կրկին աուդիտ անել, ի՞նչ է փոխվել, որ այն ժամանակ ամիսներ տևած աուդիտի եզրակացությունն այժմ պիտանի չէ և նորն է անհրաժեշտ` հարցին, Հ.Թադևոսյանը պատասխանեց, թե որոշ փոփոխություններ կան գործարանում, մասնավորապես՝ ներքին ռեսուրսներով բավականին աշխատանքներ են իրականացվել և շատ սարքեր, սարքավորումներ սեփական ռեզերվների հաշվին թարմացվել են ու այդ մասով ներդրումների կարիք այլևս չկա: Սակայն գործարանի արհմիության ղեկավարը դժվարացավ պատախանել, թե այդ դեպքում այս եզարակացությունն ավելի լավը պետք է լինի՞, քան նախո՞րդը:

Փաստորեն, ստացվում է, որ Համաշխարհային բանկը շատ հեշտ պատվեր է ապահովել անգլիական ընկերության համար և ՀՀ կառավարության ձեռքով 110 հազար դոլար է «նվիրում» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման համար: Աշխատանք, որն արդեն արված է: Իսկ անհրաժեշտ որոշ ճշգրտումները հաստատապես այդքան չարժեն:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս