2014 թվականին Ռուսաստան է այցելել ավելի քան 24.5 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ. հայերը 9-րդն են

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Ռուսաստան է այցելել ավելի քան 24.5 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ: Այս մասին այսօր հայտնել է «Ռոստուրիզմը»:

Զբոսաշրջային նպատակով 2014 թվականին Ռուսաստան այցելած 24.5 միլիոն օտարազգիների թվում առաջին տեղում Ուկրաինան է՝ 8.4 միլիոն մարդ: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 3.7 միլիոն մարդ, իսկ երրորդ տեղում՝ Լեհաստանը՝ 1.8 միլիոն մարդ:

Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Ֆինլանդիան (1.4 միլիոն մարդ), Ուզբեկստանը (874.000 մարդ), Չինաստանը (874.000 մարդ), Ադրբեջանը (818.000 մարդ), Մոլդովան (618.000 մարդ), Հայաստանը (601.000 մարդ) և Գերմանիան (548.000 մարդ):

Տեսանյութեր

Լրահոս