
ՌԴ ԱԴԾ-ն` ընդդեմ Ռամզան Կադիրովի. մեկնարկել է նոր ժամանակաշրջան. Slon.ru

Slon.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԴԾ-ը սկսել է գործել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ, որով և մեկնարկել է նոր ժամանակաշրջան: Новая газета թերթը հայտնել է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Ռամզան Կադիրովի մերձակա շրջապատի կողմից:
Հասկանալի է, թե ինչպես է հայտնվել թերթի այդ հոդվածը. ԱԴԾ-ն ի սկզբանե սկսել է գնալ սրացման, այլապես նրա տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասպարեզ չէր իջնի գրեթե առաջին օրը և զեկույց չէր ներկայացնի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա տեսախիցկների առջև սկսել է մեկնաբանել հետաքննության ընթացքը:
Ե՞րբ է ընդհանրապես տեղի ունեցել նման բան: Հասկանալի է նաև Կադիրովի պահվածքը: Մի կողմից նա առաջ է գնում՝ իր խնամակալության տակ վերցնելով կալանավորված Զաուր Դադաևին և նրան հռչակելով իսկական հայրենասեր, որը մեկ քայլ էր չէր անի Ռուսաստանի դեմ:
Մյուս կողմից էլ նա նյարդայնանում է (եթե այստեղ տեղին է այդ բառը), այլ կերպ ասած՝ այդքան հնչեղ և խորին շնորհակալություն չէր հայտնի Պուտինին՝ Պատվո անարժեք շքանշանի համար, որն ակնհայտ համընկմամբ, այսինքն պատահականորեն նրան բաժին է ընկել այն բանի հաջորդ օրը, ինչ նրա անունը սկսեց մեծապես հոլովվել Մոսկվայում իրականացված ահաբեկչության (Նեմցովի սպանություն) հետ:
Կադիրովը հայտարարել էր, որ նման մարդու (Պուտինի) համար կյանքը տալն ամենահեշտ առաջադրանքն է: Այս խոսքերը սազական են ոչ թե ժամանակակից նահանգապետերին, այլ՝ միջնադարյան վասալներին: Նեմցովի սպանությունը պարզապես սարսափելի իրադարձություն չէր վերջին տարիների կտրվածքով:
Այն ունի բացառապես կարևոր տարբերակիչ առանձնահատկություն. բացակայում է ակնհայտ դրդապատճառը: Մոսկվայում նախկինում էլ ցուցադրաբար սպանել են բավականաչափ, սակայն մշտապես հասկանալի է եղել, թե ինչի հետ կարող էին կապված լինել այդ ահաբեկչությունները: Մեզ հայտնի չէ, թե ինչի համար են սպանել Նեմցովին: Դա պատմական շրջադարձ է: