Բաժիններ՝

Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Խադիջա Իսմայլովայի բողոքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի բողոքարկումը՝ կապված իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու հետ:

Դրանով իսկ ուժի մեջ է մնալու մարտի 6-ի դատական որոշումը, ըստ որի՝ Իսմայլովան պետք է կալանքի տակ մնա մինչև ընթացիկ տարվա մայիս: Այս մասին գործակալությանը հայտնել է լրագրողուհու փաստաբան Ֆահրադդին Մեհթիևը: Խադիջա Իսմայլովան կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: Նա մեղադրվում է Թուրալ Մուսթաֆաևին ինքնասպանության դրդելու մեջ:

Փետրվարի 13-ին դատախազությունը ՔՕ-ի ևս երեք հոդված է ներկայացրել նրան՝ խոշոր գումարների յուրացում (հոդված 179.3.2), ապօրինի ձեռնարկատիրություն՝ խոշոր շահույթ ստանալու նպատակով (հոդված 192.2.2) և ծառայողական լիազորությունների չարաշահում՝ ծանր հետևանքներով  (հոդված 308.2):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031