Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս Ուկրաինայի նախարարների կաբինետին տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ 2016 թվականի հունվարի 1-ից:
«Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսավորման կորպորացիայի կողմից 2015թ. հոկտեմբերին հրապարակված՝ «Գործարարությամբ զբաղվելը 2016» վարկանշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 189 երկրների շարքում նախորդ տարվա հրապարակված արդյունքների (49-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը՝ 10, իսկ վերագնահատված արդյունքներով (38-րդ տեղ)՝ 3 կետով՝ բարձրանալով 35-րդ տեղը: Այս տարի ևս, զեկույցի տվյալներով՝ Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում՝ զիջելով միայն Վրաստանին»,- ասաց նա:
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու «Ստեփանոս» խորանից գողացել են «Սուրբ Սարգսի» սրբապատկերը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան «յուրահատուկ պատասխան» է պատրաստում ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցներին ի պատասխան, հայտնում է RIA Novosti-ն:
Օրինակ՝ ապակյա տարաներ արտադրող երկու գործարան դադարել են գործել, քանի որ տարաների ներմուծումն էժան է: Դրան գումարվեց նաև այն, որ արտահանողները ֆինանսապես տուժեցին: Բայց ռուսական տնտեսության վիճակն առողջանում է, AMF-ի վերջին գնահատականները հետևյալն են՝ եթե այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը -3.6% է, ապա մյուս տարի կլինի -0.6%, իսկ 2017թ. կլինի +1%, այսինքն՝ առողջացում կգնա, որը Հայաստանի համար դրական կլինի այն առումով, որ տրանսֆերտների մակարդակը կբարձրանա, շուկան կառողջանա, և առևտուրը կխրախուսվի:
Հետաքրքիր է` ինչպե՞ս է իրեն զգում Գեղամ Գրիգորյանն այն մտքից, որ իրեն օգտագործում են, իր իսկ ձեռքով` կրակից տաք շագանակներ հանելու համար…
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը։
Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ն նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալևի հանդիպմանը, հայտնում է APA-ի մոսկովյան թղթակիցը:
ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:
Հուսով եմ՝ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդների պաշտպաններն այսօրվա դատական նիստի ընթացքում բացարկ հայտնեցին գործով մեղադրողին:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, 1957 թ. ծնված Սերյոժա Թ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան ննջասենյակի պահարանից, ապակյա տարայով, գողացել են 2.600.000 դրամ և 900.000 դրամ արժողության ոսկյա զարդեր:
«Հիմնականում փակվում են այն ընկերությունները, որոնք չեն կարողանում այնքան մրցունակ կամ արդյունավետ լինել, որպեսզի շարունակեն իրենց տնտեսական գործունեությունը: Բացման և փակման գործընթացը բնականոն գորևծընթաց է, այսինքն՝ ընկերություններ կամ տնտեսվարողներ, որոնք գործուեություն ծավալել այլևս չեն ցանկացել ու լուծարվել են»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների բյուջեն 5,4 միլիարդ դոլարի սահմաններում, ինչը 2014-2015թթ. համեմատ քիչ է 400 միլիոն դոլարով, հայտնում է TASS-ը:
Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտը 2015 թվականին (մինչև դեկտեմբերի 23-ը) 76 կորուստ է տվել:
«Եթե հնարավոր է անվտանգ հանք շահագործել Շվեդիայում կամ Նորվեգիայում, ուրեմն հնարավոր է նաև Հայաստանում: Եթե անընդհատ շարունակենք ասել, որ Հայաստանում դա հնարավոր չէ, իրավիճակն իսկապես չի փոխվի»:
Բրյուսելում կալանավորվել է Փարիզում այս տարվա նոյեմբերի 13-ին իսլամիստական հարձակումներին առնչություն ունեցող 9-րդ կասկածյալը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է հունվարի 8-ի աշխատանքային օրը մեկ այլ օր չտեղափոխել:
կ Ա. Մանուչարյանը հայտարարեց, որ ինքը երբևիցե սուտ խոսելու բնավորություն չի ունեցել. Վազգեն Սարգսյանը պետական պաշտոնյա էր, ու նրան այդ ինֆորմացիան հայտնել էին հատուկ ծառայությունները: «Կարծում եմ՝ Սարգսյանները կարող էին մեկը մյուսից օրինակ վերցնել: Ահա թե ինչու է հնչեցվել սա, որովհետև, ինչպես ընկերներ էին Վանոն ու Վազգենը, նույնպիսի ընկերներ էին նաև Սերժը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Վահան Շիրխանյանը: Հիմա թե ի՞նչ կնճիռներ են առաջացել, ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվել, իրենք կարող էին այլ ձևով լուծել: Ես ընդամենն այս օրինակով ելքն էի հուշում»:
Մոտ 100 հազար մարդ է պարտադրված փախստական դարձել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ու թուրք ուժայինների հետ բախումների պատճառով, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ի զեկույցին:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.30-ին, 1950 թ. ծնված Ռոզա Վ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.30-ին, Թոթովենցի փողոցի թիվ 7 շենքի մոտ անհայտ անձն իր ձեռքից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, փաստաթղթեր, 30.000 դրամ և բջջային հեռախոս:
«Հիմնական ներդրող երկրներն են Շվեյցարիա՝ 93.4 մլն դոլար, Գերմանիա՝ 62.2 մլն դոլար, Լյուքսեմբուրգ՝ 59 մլն դոլար, Արգենտինա՝ 41 մլն դոլար, ԱՄԷ՝ 21 մլն դոլար, Ֆրանսիա՝ 20.5 մլն դոլար, և այլն: Այս ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերական ոլորտին, էներգետիկային, մշակող արդյունաբերությանը, մանրածախ և մեծածախ առևտրին, գյուղատնտեսությանը, տեղեկատվության ու կապի ոլորտին»:
Կիևում տեղի է ունենում սատկած գյուղական խոզին հրաժեշտ տալու արարողություն, հայտնում է LifeNews-ը: Դագաղում դրված կենդանուն Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ են տարել ցուցարարները, ովքեր վստահ են, որ երկրի 2016 թվականի բյուջեն ագրարային ոլորտը դատապարտում է մահվան:
«Անկասկած, իրավիճակի կայունացման համար հայկական պետությունների ռազմական հրամանատարության համարժեք գործողություններին պետք է ավելացնել նաև քաղաքական դիվանագիտական միջոցներ»,- ասում է Մասիս Մայիլյանը։
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն անցնող տարին արժևորեց նաև նոր կենտրոնի համար նախատեսված տարածքի ձեռքբերմամբ, որին իրենք սպասում էին արդեն երկար ժամանակ: Մշակութային կենտրոնը տեղակայված կլինի մայրաքաղաքի կենտրոնում, կգործի հատուկ կազմված ծրագրով, որտեղ պարբերաբար կցուցադրվեն անիմացիոն աշխատանքներ, ինչպես նաև կենտրոն հաճախող երեխաները հնարավորություն կունենան սովորելու մուլտաշխարհի գաղտնիքները՝ պրակտիկ կիրառության մեջ օգտագործելով նաև իրենց ստացած գիտելիքները:
Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ դեպքի վայրում աշխատող իրավապահների՝ տղամարդու դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան: Առայժմ հայտնի չէ՝ ինչով են սպանել Արթուր Նազարյանին: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, հատակը՝ ամբողջությամբ պատված է արյունով: Իրավապահները կասկածներ ունեն, որ աշխատակիցը սպանվել է կոտրված ապակե իրերի կտորտանքներից մեկով:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ թիվ 9 պոլիկլինիկայի մոտակայքում, այրվում է կրպակ:
Ռուսաստանի ու Ֆրանսիայի գլխավոր շտաբների պետեր Վալերի Գերասիմովն ու Պիեռ դե Վիլյեն պայմանավորվել են գլխավոր շտաբների համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է ntv.ru-ն: