Բաժիններ՝

ՄԱԿ-ի 2016-2017 թվականների բյուջեն 400 միլիոն դոլարով քիչ է լինելու նախորդից

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների բյուջեն 5,4 միլիարդ դոլարի սահմաններում, ինչը 2014-2015թթ. համեմատ քիչ է 400 միլիոն դոլարով, հայտնում է TASS-ը:

Համապատասխան բանաձևը ընդունվել է Գլխավոր ասամբլեայի նիստում կոնսենսուսով այն բանից հետո, երբ նախագիծը հավանության է արժանացել 5-րդ կոմիտեի նիստում, որը զբաղվում է ֆինանսական հարցերով:

Փաստաթղթի համաձայն՝ գումարի մեծ մասը՝ ավելի քան 1,2 միլիարդ դոլար, ուղղվելու է ՄԱԿ-ի քաղաքական հարցերի դեպարտամենտին, որի տրամադրության տակ են գտնվում 12 առաքելություն ու ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում:
Բյուջեի շրջանակում 75 հազար դոլար է նախատեսված գրքերի, քարտեզների, սարքավորումների ու գրադարանի մյուս ծախսերի համար, որը տեղակայված է Ժնևի Ազգերի պալատում:

Խաղաղության պահպանման նպատակով օպերացիաների վրա ընթացիկ ֆինանսական տարում՝ մինչև 2016թ. հուլիսի 30-ը, այդ նպատակով հատկացվել է 8,27 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս