Առողջությում եմ մաղթում ու անփորձանք ազատում թշնամու գերությունից․ Շարմազանովը՝ Բակո Սահակյանին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիշում եմ 2023-ի օգոստոսի 30-ը…
Արցախը բլոկադայի մեջ էր։
Զանգահարեցի Ձեզ շնորհավորելու տարեդարձի առթիվ ու ասեցի .
«Բակո Սահակիչ ջան,առողջ եղեք ու նպատակների իրականացում եմ ցանկանում»։
Ձեզ բնորոշ խաղաղությամբ պատասխանեցիք .
«Էդուարդ Հովսեփի,իմ նպատակը քո հեռախոսի համարի տակ գրած է…Հայկը կհաղթի բելին»։
Դուք Ձեր լավատեսությունն երբեք չեք կորցրել։
Առողջությում եմ մաղթում ու անփորձանք ազատում թշնամու գերությունից։
Ազատություն Ձեզ և Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող բոլոր հայ պատանդներին։
Աստված պահապան Ձեզ և մեր բոլոր գերիներին»,- գրել է նա։

