Ինչպես հայտնի է՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե այլևս պետք չէ օգտագործել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ սա պատերազմ է: Այս հայտարարությանը հաջորդեցին տարբեր մեղադրանքներ:
Ինչպես հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Գեորգի Վոլսկին, Վրաստանի նախագահի ապագա թեկնածուներից մեկը երկրի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին է, սակայն ինտենսիվ խորհրդատվությունները շարունակվում են, իսկ թե ով կլինի վարչապետ, հայտնի կդառնա մոտ օրերս: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ժաննա Վ.-ն և հայտնել, որ երկու հոգի զենքով և դանակով հարձակվել են Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարոյի» վրա, և ըստ գանձապահի՝ մեկի ձայնը կամ դեմքը ծանոթ էր:
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արկադի Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ստեփանակերտի N 3 մանկապարտեզի տնօրեն Իրինա Գրիգորյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է «ԱզերԹաջ» գործակալությունը:
Ցանկանում ենք, որպեսզի նոր տարում ձեր բոլոր ցանկություններն իրականություն դառնան: Ցանկանում ենք, որ այս արձակուրդային տոնական օրերը ձեզ նոր, լավ եռանդ հաղորդեն, որպեսզի կարողանաք ավելի լավ սովորել, որպեսզի կարողանաք դառնալ մեր երկրի արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ:
Մենք դեռ չենք տեսել այդ օրինագիծը, սակայն միշտ պատրաստ ենք խորհրդատվություններ անցկացնել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ:
«Հետսովետական տարածքում շուտով անիվը կսկսի հակառակ ուղղությամբ շարժվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի ընտրությունը» ընդդիմադիր շարժման ղեկավար, ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով իր աջակցությունն է հայտնում Լիբիայի ազգային միասնականության կառավարության ձևավորմանը, հայտնում է TASS-ը:
Ա. Մանուչարյանն իր խոսքերով՝ մի պրոֆեսիոնալ հարց ուղղեց ԱԱԾ-ին. Ո՞ր պահից է օպերատիվ ծառայությունը սկսել այդ երիտասարդի՝ Արթուր Վարդանյանի բացահայտումը և հետևումը. «Եթե որևէ հատուկ ծառայություն երկրում պատրաստում է քայքայիչ գործողություններ, դրանից առաջ թողնում է չխկչխկան-դխկդխկան օպերացիայով, ինչպես այսօր Հայաստանն է զբաղված, ու դրա քողի ներքո անեն իրենց պրոֆեսիոնալ գործը: Ինձ թվում է՝ երկրի հանձնարարականով ԱԱԾ-ն նրանց պահում է, որ կարողանա օգտագործել ներքին քաղաքական նպատակների համար»:
Հաճախ վիրուսը արգելափակում է մուտքը դեպի հավելվածների բաժինը, որ չկարողանանք հեռացնել։ Այդ դեպքում պարզապես ջնջեք ամբողջ Գուգլ Խրոմը ձեր համակարգչից ու հետո նորից տեղադրեք։ Վիրուսը կանհետանա։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան մի քանի տարի շարունակ գաղտնի բանակցություններ է վարել Սիրայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով վերջ տալ արնահեղությունն ու ստիպել երկրի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել պաշտոնից, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ամերիկացի ու արաբ պաշտոնյաներին:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր անհամաձայնությունն է արտահայտել Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Վենգերը գտնում է, որ իսպանացի մասնագետը չպետք է բացեր քարտերը Բունդեսլիգայի առաջին շրջանից հետո և խոսեր մրցաշրջանի ավարտից հետո գերմանական գրանդից իր հեռանալու մասին:
Ուրախ ենք, որ Orion-ը եւ RCF-ը մեր գործընկերը դարձան Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման հարցում:
Դիտարկմանը, թե փետրվարյան իրադարձությունների ժամանակ ԲՀԿ-ն ասում էր՝ պետք է հրաժարվենք այս իշխանություններից, երկու ամիս հետո նույն իշխանությունը մնաց, ԲՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «ԲՀԿ-ն արեց այն, ինչ պետք է աներ: Մի հետաքրքիր էպիզոդ պետք է պատմեմ. գյուղում մի մարդ նույն հարցը տվեց, ես ասացի՝ փետրվարին դու ո՞ւր էիր, ասում է՝ տանը՝ նստած, ասում եմ՝ պատրա՞ստ էիք՝ մի երկու-երեք հոգով գայիք Բաղրամյանում զոհվեիք, ասում է՝ ոչ: Կարծում եք՝ Հայաստանում պայման կա՞ փողոցից գալ իշխանության: Հավատացնում եմ, որ փողոցից չեք կարող գալ իշխանության»:
Արդյունքում օպերատիվ հետախուզության վարչությանը հաջողվել է կիրառվող մեղմ վարչարարությանը զուգընթաց, ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր և բացահայտել տնտեսական իրավախախտումների բազմաթիվ դեպքեր: Ըստ ՕՀՎ 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի, իրականացված 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ` 2014թ. 4251 հսկողական աշխատանքներով արձանագրված՝ 12.1 մլրդ դրամի դիմաց.
Նախատոնական շրջանում շուկայում ուսումնասիրություններ կատարվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ իրենց գերատեսչությունը, ինչպես նաև ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմինները՝ գների կարգավորմամբ, վերահսկմամբ չեն զբաղվում.
Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015 թվականի հոկտեմբերին հանդիպել է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ունենալու պատվաստանյութն այլ ընկերությունից ձեռք բերելու դեպքում: Արմեն Մուրադյանն ասաց, որ մրցույթ են անցկացրել և 700 մլն-ի տարբերություն է տալիս: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ասվում է՝ մեկ դեղաչափը գնում ենք 15 եվրոյով, ուրիշներից գնելու դեպքում՝ որքա՞ն կկազմի գումարը:
Նվազագույնը 25 մարդ է զոհվել, ավելի քան 100-ն ստացել են վնասվածքներ ու այրվածքներ Ջիզան քաղաքի հիվանդանոցում ծագած հրդեհի հետևանքով, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:
Ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Հ.Խ.-ին պատկանող բեռը, ով միջնորդ կազմակերպության միջոցով Թուրքիայից Հայաստան հագուստ էր տեղափոխել:
«Ինչի՞ եք նոյեմբերի վերջին մրցույթն իրականացրել: Մայիսին ենք սահմանել մենք ժամկետը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Գյուղնախարարի տեղակալն էլ ասաց, որ այս տարի երկու անգամ են մրցույթ իրականացրել, մի անգամ՝ գարնանը, ներկրվել է 257 գլուխ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարվեց Իվանիշվիլիի պես: Այսպես է մեկնաբանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին վարչապետի հրաժարականը, որի մասին Ղարիբաշվիլին հայտարարեց երեկոյան: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Մոնղոլիայի զինված ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը կործանվել է երկրի կենտրոնական մասում, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10 մարդ վիրավորվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանություն արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է 48 733 սոցիալապես անապահով ընտանիքների անվճար տրամադրել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել, որով նախարարներին տրվել են պաշտոնակատարների կարգավիճակ, մինչև կհաստատվի կառավարության նոր կազմը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ավանտյուրան հանրաքվեն էր՝ ո՛չ պահանջված էր, ո՛չ նախապատրաստված էր, ո՛չ էլ բացատրված էր, ու այսօր չկա պատկերացում, թե այսօր մենք ինչու արեցինք այդ փաստաթղթի հանրաքավեն»:
Վլադիմիր Պուտինի ռեժիմը Ռուսաստանում կփոխվի 10 տարուց ոչ ուշ, BBC-ի հետ զրույցում հայտարարել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: