
Ռուսաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են տվյալներ փոխանակել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով

Ռուսաստանի ու Ֆրանսիայի գլխավոր շտաբների պետեր Վալերի Գերասիմովն ու Պիեռ դե Վիլյեն պայմանավորվել են գլխավոր շտաբների համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է ntv.ru-ն:
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Գերասիմովի ու Պիեռ դե Վիլյեի բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին:
«Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն կարծիք են փոխանակել Սիրիայի վիճակի մասին, նախանշել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ գլխավոր շտաբների ռազմական փորձագետների աշխատանքային խմբերի ստեղծման միջոցով:
Պայմանավորվել են փոխանակել օպերատիվ տեղեկություն՝ գործողությունները կոորդինացնելու ու ԴԱԻՇ-ի հրամանատարական կետերը, ռազմական տեխնիկան, պահեստները ու մյուս ենթակառուցվածքներն ավելի արդյունավետ եղանակով խոցելու համար»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: