Բրյուսելում կալանավորվել է փարիզյան ահաբեկչություններին առնչություն ունեցող 9-րդ կասկածյալը
Բրյուսելում կալանավորվել է Փարիզում այս տարվա նոյեմբերի 13-ին իսլամիստական հարձակումներին առնչություն ունեցող 9-րդ կասկածյալը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դաշնային դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ կալանավորումը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին, սակայն այդ մասին չի հայտարարվել ձերբակալվածի հնարավոր համախոհներին չանհանգստացնելու համար:
Անցած երկուշաբթի օրը բելգիացի իրավապահները երկու ստուգայցի արդյունքում 2 մարդու են ձերբակալել:
Ոստիկանությունը դեռ որոնում է հիմնական կասկածյալին՝ Սալահ Աբդեսլամին:
Հիշեցնենք, որ Փարիզի ահաբեկչությունների հետևանքով սպանվել է 130 մարդ, ևս 300-ն ստացել են վնասվածքներ:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: