«Ինչպես ընկերներ էին Վանոն ու Վազգենը, նույնպիսի ընկերներ էին նաև Սերժը, Սեյրան Օհանյանը և Վահան Շիրխանյանը». Աշոտ Մանուչարյան

Օրերս «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը 1in.am-ին տրված հարցազրույցում պատմել էր, որ 1998 թվականին, երբ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը «զբաղված էր իշխանափոխությամբ», Վազգեն Սարգսյանը մի օր Ա. Մանուչարյանին տեղեկացրել է, որ իր հանդեպ սպանություն է նախապատրաստվում, և կազմակերպիչը Վանո Սիրադեղյանն է: «Ասացի՝ ամենահեշտ չեզոքացումը վտանգի մամուլի ասուլիսն է, հրավիրենք, այդ մասին հայտնիր: Նա պատասխանեց, թե Վանոն ընկերս է, երկիրն էլ հարվածի տակ դնել չեմ կարող: Ասաց՝ ես նրա հետ կխոսեմ: Գնաց, խոսեց Վանոյի հետ, նա հավաստիացրել էր, որ նման բան չկա»,- պատմել է Ա. Մանուչարյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, այս առնչությամբ ասել է, որ ինքը բացարձակ «անհավանական և հեքիաթ» է համարում դա. «Վանոն Վազգենի ընկերն է եղել թե՛ պաշտոնի ժամանակ, թե՛ պաշտոնից հետո: Հոկտեմբերի 27-ից հետո ամենաշատը մեր տուն եկող-գնացող մարդն էր Վանոն: Նա իմ չափ ծանր է տարել Վազգենի ողբերգությունը, ամեն երեկո իմ մոր հետ է եղել: Չգիտեմ՝ ինչ է պատմում, ինչի համար է պատմում Աշոտ Մանուչարյանը, բայց դա բացառված բան է»:

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Մանուչարյանը հայտարարեց, որ ինքը երբևիցե սուտ խոսելու բնավորություն չի ունեցել. Վազգեն Սարգսյանը պետական պաշտոնյա էր, ու նրան այդ ինֆորմացիան հայտնել էին հատուկ ծառայությունները: «Կարծում եմ՝ Սարգսյանները կարող էին մեկը մյուսից օրինակ վերցնել: Ահա թե ինչու է հնչեցվել սա, որովհետև, ինչպես ընկերներ էին Վանոն ու Վազգենը, նույնպիսի ընկերներ էին նաև Սերժը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Վահան Շիրխանյանը: Հիմա թե ի՞նչ կնճիռներ են առաջացել, ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվել, իրենք կարող էին այլ ձևով լուծել: Ես ընդամենն այս օրինակով ելքն էի հուշում»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։