Բաժիններ՝

Ռուսաստանը հավանության է արժանացնում ԼՂ կարգավորման քաղաքական երկխոսությունը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալևի հանդիպմանը, հայտնում է APA-ի մոսկովյան թղթակիցը:

«Բեկում տեղի չունեցավ, սակայն հաստատվեց երկու կողմերի շահագրգռությունը՝ շարունակել աշխատել Մինսկի ձևաչափով: Ռուսական կողմը հավանության է արժանացնում բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը՝ հակամարտությունը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:

Մոսկվան ելնում է այն բանից, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդական գործունեությունը շարունակվելու է: Ռուսաստանը, ինչպես նախկինում, նույնպես կշարունակի ինքնուրույն ջանքեր գործադրել, որպեսզի կողմերին օգնի փոխզիջումների հասնել համանախագահների մոտեցումների հիման վրա»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031